Սեպետեմբերի 17-23-ը Ռուսաստանի Դաշնության բանակի գլխավոր հրամանատար Նիկոլայ Մակարովի հրամանատարությամբ կսկսվեն “Կովկաս 2012” զորավարժությունները, որոնք կանցկացվեն Ռուսաստանի հարավային ռազմական տարածաշրջանում: Այս մասին հաղորդել է ՌԴ ՊՆ տեղեկատվության և մամլո ծառայության ներկայացուցիչը: Ընդանուր թվով զորավարժություններին մասնակցում են մոտ 8 հազար մարդ: Ներառված են ավելի քան 200 զրահամեքենաներ, շուրջ 100 հրետանի` տարբեր նշանակության, 10 ռազմական նավ և մոտորանավակներ:
ՌԴ զինուժի հետ համատեղ մասնակցում են նաև ՌԴ ԴՊԾ-ն, ՆԳՆ-ն, ԱԻԾ-ն և ԴԱԾ-ն: