Ինչպես և ինչու են օծում ռուսական հրթիռները. Time

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 28-ի գիշերը «Բայկոնուր» կոսմոդրոմից պետք է արձակվի հրթիռը, որը Միխայիլ Կորնիենկոյին ու Սքոտ Քելիին պետք է հասցնի Միջազգային տիեզերական կայան. արդեն մեկնարկային կայան է ժամանել 3 ուղղափառ հոգևորական, ովքեր կիրականացնեն տիրեզերանավի օծման արարողոթյունը. գրում է Ջեֆրի Քլուգերը Time-ում:

«Հոգևորականները ժամանել են «Էներգիա» ընկերությունից բազմաթիվ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, ովքեր կառուցել են հրթիռը»,- հայտնում է լրագրողը: Կարդալով աղոթքը՝ հոգևորականները սուրբ ջրով նախ օրհնել են «Էներգիայի» պատվիրակության անդամներին, այնուհետև` մամուլի որոշ ներկայացուցիչների: Պատասխանելով ռուս լրագրողների երկու հարցին՝ հոգևորականները հեռացել են: Ողջ արարողությունը մոտ 20 րոպե է տևել:

Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, խորհրդային դարաշրջանում նման արարողակարգ գոյություն չի ունեցել է, սակայն «Բեռլինյան պատի անկումից հետո ոչնչացել է նաև դեպի հավատքը եղած պատնեշը»:




Լրահոս