ԵՐՋԱՆԻԿ ԹԱԼԻՍՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շոտլանդական փոքրիկ Կոմբերնաուլդ քաղաքը վերջերս ձեռք է բերել երջանիկ թալիսման։ Դա Արիա անվանումը կրող ջրահարսի հուշարձանն է, որի հեղինակն է Էնդի Սքոտնը։ Տեղացիները հպարտանում են իրենց քաղաքի նոր խորհրդանիշով ու հույս հայտնում, որ Արիան կարող է մեծ օգուտ բերել իրենց քաղաքին՝ մեծացնելով իրենց այցելող զբոսաշրջիկների թիվը։ Արվեստագետ Էնդի Սքոտն այս արձանը պատրաստել է 1.5 տարվա ընթացքում։  “Ջրահարսն” ունի 10 մետր բարձրություն եւ պատրաստված է երկաթից։ Հուշարձանի գլուխն ունի 1.5 մետր բարձրություն եւ 1.5 մետր լայնություն։




Լրահոս