Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները Աբու Դաբիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Ավստրալիա:

Հայաստան վերադարձի ճանապարհին նախարարը Աբու Դաբիում հանդիպեց և զրույց ունեցավ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հետ:

Երեկոյան, ՀՀ սփյուռքի նախարարը Աբու Դաբիի նորակառույց Սուրբ Նահատակաց եկեղեցում մասնակցելու է Ծաղկազարդի արարողությանը և պատարագին, որը կմատուցի Դպրեվանքի տեսուչ Տ. Թորգոմ Վարդապետ Տոնոյանը: Արարողությունը տեղի կունենա ԱՄԷ-ում և Քաթարում կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ Վարդապետ Սարգիսյանի հանդիսապետությամբ:

Պատարագի ավարտից հետո ծաղկեպսակ կդրվի եկեղեցու տարածքում նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ, ապա Աբու Դաբիի Առաջնորդարանում տեղի կունենա նախարարի հանդիպումը համայնքի ներկայացուցիչների հետ:




Լրահոս