Դա վատ կազմակերպված շոու էր.Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանի՝ շաբաթ օրը կառավարությունում անցկացրած հանդիպումը շոու էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ հավելելով, որ, իր տպավորությամբ, ամեն ինչ մեր երկրում արվում է PR-ի համար:
“Դա լավ բեմադրված շոու էր, բայց կատարումը շատ վատն էր, որովհետև հենց սցենարի մեջ սխալ կար”,- ասաց նա: Ըստ Արամ Կարապետյանի՝ այն, որ Սերժ Սարգսյանը հիշեցրեց Վազգեն Խաչիկյանի դեպքը, արդեն մեծ սխալ էր, քանի որ հայտնի է՝ Վազգեն Խաչիկյանի հարցին այդպես էլ լուծում չի տրվել: Սա, ըստ Արամ Կարապետյանի, կարող է մեծացնել անպատժելիության մթնոլորտը: “Պետք է ավելի լավ օրինակ գտներ, որ մեկը պատժվել է”,- նշեց նա: 
Արամ Կարապետյանը նաև կանխատեսում է, որ այս ամենից հետո ,ատկատներիե թվերը կաճեն: “Իրար կասեն՝ ախպեր, գիտես գողանալը ինչպես է դժվարացել, երեկ “տելեվիզորով” չտեսա՞ք: Դրա պատճառով ,ատկատներիե թվերը կաճեն”,- կանխատեսեց բանախոսը:
“Ի՞նչ է նշանակում՝ Գորիկ Գուրգենիչ, եկեք, ես ձեզ բան ունեմ ասելու: Բան ունես ասելու՝ ասվում է առանց որևէ մեկի իմացության կաբինետում: Դրա համար այդ մոտեցումը՝ ախպերությունը, Սերժ Սարգսյանի գործելաձևից է գալիս: Սերժ Սարգսյանը քաղաքականությունը տանում է այս բանաձևով՝ ինչքան շատ մարդու հետ հաց կիսես, այնքան հեշտ կիրագործես քո պլանները, այնքան երկար կմնաս նախագահ”,- նշեց նա:
Արամ Կարապետյանը նշեց նաև, որ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը հաստատ է, բայց գիտի նաև, որ գրանցվելու հետ կապված խնդիր է ունենալու։ 




Լրահոս