Վեճ` տարեցների միջև. 66-ամյա տղամարդը ծեծել է 80-ամյա համագյուղացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ մարտի 25-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի բնակիչները Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ճանապարհին գտնվող ջրատարի մոտ անհիմն վիճել են` միմյանց պատճառելով վնասվածքներ: Մեր տեղեկություններով` 1949 թվականին ծնված 66-ամյա Խաչիկ Ասատրյանը ծեծել է իր 80-ամյա համագյուղացուն:

Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները և փոխանցեցին` Խաչիկ Ասատրյանը նույն օրը բերման է ենթարկվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս