Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում պայթեցվել է Երզնկա նահանգի Քեմահ շրջանի Բեշիքլի գյուղի մոտով անցնող ՆԱՏՕ-ի նավթամուղը: Պայթյունը գրանցվել է երեկ երեկոյան՝ ժամը 22.30-ին: Պայթյունի հետևանքով դադարեցվել է խողովակաշարով դիզելային վառելիքի մատակարարումը: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ժանդարմերիայի զինծառայողները օպերացիաներ էին իրականացնում Քեմահի շրջանում:
Թուրքիայում պայթեցվել է ՆԱՏՕ-ի նավթամուղը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ