Չեխիայում անօրինական խմիչքից մահացել է 21 մարդ: Երկրում արգելված է վաճառել 20 աստիճանից ավելի ալկոհոլ պարունակող խմիչքներ:
Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները` մեթանոլից թունավորումը ամենայն հավանականությամբ կապված է երկրում վաճառվող օղու հետ:
“Չեխիայում 20 աստիճանից ավել ալկոհոլ պարունակող խմիչքների վաճառք արգելքը գործելու է ավելի խիստ, քանի որ վիճակը շատ լուրջ է”,- հայտարարել է առողջապահության նախարարը: 21 մարդ արդեն զոհվել է և 30-ից ավելին` հիվանդանոցում են, որոնցից մի քանիսը ծայրահեղ ծանր են: