«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին խիստ անհանգստացրել է Գյումրիում վերջին շրջանում տեղի ունեցող կրիմինալ պատմությունները: Նա իր որդուն` Սպարտակ Ղուկասյանին անգամ արգելել է տանից շատ բացակայել:
Ըստ շրջանառվող լուրերի՝ նախկին քաղաքապետը, լավ իմանալով իր որդու տեսակը, որը միշտ հաջողացնում է քրեական աղմկոտ պատմությունների կիզակետում հայտնվել, փորձում է տանից դուրս չթողելով՝ նաեւ գյումրեցիների անվտանգությունն ապահովել:
Վարդան Ղուկասյանի հետ կապ հաստատելու «Ժողովուրդ»-ի բոլոր փորձերն անցան ապարդյուն: Ամեն անգամ, երբ նրան զանգահարում էինք, նա զանգերին չէր պատասխանում, իսկ մի քանի րոպեից հաղորդագրություն էինք ստանում` «я на занятиях», «ես պարապմունքի եմ» բովանդակությամբ: