Facebook-ի ակտիվ օգտատեր Զոհրապ Եգանյանը երեկ իր էջում գրել է, որ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն իր ղեկավարած գերատեսչությունում իսկական «զեմլյաչեստվա» է խաղում: «Նախարարն աշխատանքի է ընդունում իր հայրենի Ղափանից եկածներին, եւ ղափանցիներն աշխատանքի տեղավորման առումով անասելի առավելություններ ունեն»,-նշում է օգտատերը` տարակուսելով, թե ինչպես կարելի է նախարար աշխատել՝ այդպիսի մտածելակերպ ունենալով: «Ժողովուրդ»-ի խնդրանքով մեկնաբանելով ասվածը` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամլո խոսնակ Լուսինե Հարությունյանը նշեց, թե պետք է խոսել փաստերով: «Այսպես օդում, առանց փաստերի` անլուրջ եմ համարում հերքել կամ հաստատել տեղեկությունը»,-ասաց նա:
ԱՆԼՈՒՐՋ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ