Բելառուսը կդառնա՞ Բոլոնիայի գործընթացի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հաղորդում է Էն Քորբեթը, մայիսին Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարները կքվեարկեն, թե արդյոք կընդունեն խմբում նոր երկու անդամների:

Երևանն է կանչում: Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի 47 նախարարները՝ Բոլոնիական նախարարները առաջին անգամ երեք տարվա ընթացքում հրավիրվել են հանդիպելու Հայաստանում:

Մայիսին կայանալիք հանդիպման ընթացքում նախարարները կստորագրեն մինչև 2018թ. նախատեսված «ճանապարհային քարտեզի» կոմյունիկեն, որի նպատակն է նպաստել եվրոպական բարձրագույն կրթական համակարգերի ռեգիոնալիզացիայի ևս մեկ փուլի զարգացմանը՝ միասին աշխատելով կառույցները, կարգավորումը և արժեքները ավելի համադրելի և համատեղելի դարձնելու նպատակով :

Թեև նախորդ հադիպումների ժամանակ հիմնական շեշտը դրված էր իրագործման տեխնիկական հարցերի վրա,  այս գարնանը դեռ կարող են էական փոփոխություններ լինել:

Վերջին պահին առարկություններ չլինելու դեպքում, նախարարները որոշում կկայացնեն, թե արդյոք նրանք ընդունում են Եվրոպայում վերջին բռնապետություն համարվող Բելառուսի, ինչպես նաև Հարավսլավիայի տրոհման արդյունքում առաջացած բազմաէթնիկ Կոսովոյի թեկնածությունները:

Բելառուսի հավանական «այո»-ն կարծես ավելի «ոչ»-ի է նման, քանի որ կան նախադեպեր. Բոլոնիական նախարարները արդեն սահմանել են բռնապետությունը որպես քաղաքական իրավունքների ճնշում և քաղաքացիական ազատությունների սահմանափակում, որը սահմանվել է ԱՄՆ-ի «Freedom House» իրավապաշտպանական կազմակերպության կողմից, որն էլ մեջբերում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Օրինակներից մեկը Ղազախստանն է, որը ներառված է Բոլոնիայի գործընթացում 2010թ-ից:  Սևծովյան և Կովկասյան տարածաշրջանների մի քանի այն անդամ պետություններ դիտարկվում են որպես «մասամբ ազատ»:

Բոլոնիայի անդամակցության պայմանները ներառում են այն տեսակետը, որ ուսանողները և աշխատակազմը գաղափարների բազմազանության վեկտորներ են:

Մասնակից երկրները պետք է հանձն առնեն ներքոշարադրյալ պարտականություննրը. նրանք պետք է լինեն Եվրոպայի Խորհրդի 1954թ.-ի Եվրոպական մշակութային կոնվենցիայի անդամ, ինչը ապահովում է փոխանակման դյուրացումը և Եվրոպայի մշակութային ժառանգության պահմանումը կառավարությունների համար, և 1997թ.-ին կնքված Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի անդամ բարձրագույն կրթության դիպլոմների ճանաչման համար:  Նույնիսկ երկրները, որոնք չեն հետևում բոլոր չափանիշներին, ցանկանում են, որ իրենց համակարգերը գործեն ըստ ընդունված ստանդարտների:  Ակադեմիական ազատությունը, որը արդյունավետ ուսուցման և ճշգրիտ հետազոտությունների հնարավորություն է տալիս, դարձել է տնտեսական, եթե ոչ սոցիալական անհրաժեշտություն: Սակայն, սա չի կանխում գիտական աստիճանների առքն ու վաճառքը մի շարք վայրերում: Այդուհանդերձ, հատկանշական է, որ Ռուսաստանը, որը Բոլոնիայի գործընթացի ոչ շարունակական մասնակից է 2003թ-ից, ցանականում է կազմել համաշխարհային բարձրագույն կրթության ասպարեզի կարևոր մի մաս:

Բելառուսը միշտ տարբերվել է՝ գործելով փակ դռների ետևից:  Ակադեմիական ազատությունը ենթակա է կառավարության միջամտությանը և ըստ «Freedom House»-ի բողոքող դասախոսները կամ ուսանողները հեռացվում են և աստիճանազրկվում:

Բայց 2013թ.-ի Ուկրաինայի դեպքերից հետո աշխարհաքաղաքականությունը խաղի մեջ մտավ:  Բելառուսը արժեքավոր միջնորդ է Եվրոպական միության և ռուսաստանի միջև: Ոմանք կարծում են, որ եթե Բելառուսը անդամակցի Բոլոնիայի գործընթացին, ապա պատկան հարթակ պետք է ստեղծվի, որը կխրախուսի վարչակարգին անցնել մտահոգող հարցերի քննարկմանը, քանզի բարձնագույն կրթությունը շատ ավելի արդյունավետ լծակ է, քան պարզապես մարդու իրավունքների մասին բղավելը:

Սա կարող է նման լինել սառը պատերազմների հին և վատ օրերին, երբ բարձրագույն կրթությունը շահագործվում էր որպես դիվանագիտության չորրորդ հարթություն մեծ տերությունների կողմից, որոնք ձգտում էին ապահովել հավատարմություն այն ժամանակների երրորդ աշխարհի երկրներին, մինչդեռ այսօր դիվանագիտական գործիքների ցանկացած կիրառման դեպքը շատ ավելի լայն ընդգրկում և կիրառություն է ենթադրում:  Ուսանողները կամ նրանց կրթությամբ ապահովողները ձգտում են ոչ թե գաղափարախոսության, այլ բարձրորակ բարձրագույն կրթության: Չնայած Եվրոպան լեզվական առումով բազմազան է, բայց հիմնականում նույնական համակարգերը պետք է որ առաջարկելու շատ բան ունենան:

Այնուամենայնիվ, շատ բան կախված է, քե քանի Բոլոնիական նախարար կայցելի վերոնշյալ քաղաքական գործընթացները լեգիտիմացնելու:

ԿԳՆ




Լրահոս