Չորրորդ ինքնիշխանություն. Վարդան Այվազյանը Վրաստանում շքեղ ռեստորան է կառուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը Վրաստանում շուտով ավարտելու է իր մեծ ռեստորանի շինարարությունը: Այդ մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը: “Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Այվազյանի “օբյեկտը” իր ծախսերով եւ շքեղությամբ մրցակից չունի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Ի դեպ` երեկ հայտնի է դարձել, որ Նյու Յորքի դաշնային դատարանը 37,5 մլն դոլարի վճիռ է կայացրել ընդդեմ Վարդան Այվազյանի: Ըստ վճռում եղած նյութերի` 2006 թ. “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից: Ընկերությունը տեղեկացրել է այդ իրավիճակի մասին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին”,- գրում  է “Չորրորդ ինքնիշխանությունը”:




Լրահոս