Գյումրեցի աղքատ եվ ծնողազուրկ երեխային փորձել են գնել 7000 դոլարով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրի քաղաքում տիրող զարհուրելի ու ահագնացող չափերի հասնող աղքատության ականատեսն ենք ամեն օր. այս մասին տեղեկացնում են Գյումրիի “Շիրակ կենտրոն” հասարակական կազմակերպության անդամները, ովքեր օգնություն բաժանելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով շրջագայում ենք քաղաքի ծայրամասային տնակային ավաններում ու թաղամասերում:
 
ՀԿ-ի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ ծայրաստիճան աղքատությունից զատ նաև ընտանեկան դժբախտությունների մասին պատմություններ են լսում.”Չհուզվելու համար մարդ պարզապես պետք է քար սիրտ ունենա”:
 
“Շիրակ կենտրոն”-ը ներկայացնում է իր պատրաստած հերթական տեսանյութը, որը պատմում է ծայրահեղ աղքատության մեջ հայտնված և կոմունալ բոլոր միջոցներից, անգամ ջրից զուրկ խարխուլ մի խրճիթում իրենց չորսամյա թոռան հետ ապրող տարեց ամուսինների մասին:
 
Երկուս ու կես տարի է, ինչ նրանց աղջիկը գտնվում է կալանավայրում, և քանի որ վերջինս միայնակ մայր է եղել, նրա երեխային` չորսամյա Ալենին պահում են տատն ու պապը:
 
Փոքրիկ Ալենի մոր դատապարտվելուց հետո անհայտ մարդիկ պապիկին փորձել են համոզել` վաճառել երեխային:
Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում:




Լրահոս