ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 19-ին հերթական դիտարկումը կանցկացնի: ԼՂՀ ԱԳ նախարարությունից տեղեկացրին, որ դիտարկումը կանցկացվի Ֆիզուլու շրջանի Կարախանբեյլի գյուղի մերձակայքում:
Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը եւ գրասենյակի ներկայացուցիչ Պիտեր Կին, ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն եւ անձնական օգնական Ուիլյամ Պրայորը:
ԵԱՀԿ նախորդ դիտարկումն անցկացվել էր սեպտեմբերի 12-ին: ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել հյուսիսային ուղղությամբ՝ Օմարի լեռնանցքում: