Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` սեպտեմբերի 18-ին` առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում, հիանդանոցում մահացավ սեպտեմբերի 9-ին Երևանի Օրբելի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեքենայի վարորդ` 17-ամյա Նորայր Խաչատրյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, Երևանի Ավան 4-րդ փողոցի բնակիչ Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 17-ամյա Նորայր Խաչատրյանը, վարելով Արթուր Խալաթյանի անվամբ հաշվառված “Ֆորդ Մոնդեո” մակնիշի 15 ՍՏ 570 համարանիշի ավտոմեքենան, Օրբելի փողոցով ընթանալիս դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին, ապա ճամփեզրին կայանած “Դաֆ” մակնիշի 19 ՍՍ 078 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին, որից հետո` մայթեզրի պատին:
Վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևորներ Երևանի Էստոնական փողոցի 7-րդ շենքի բնակիչ Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 19-ամյա Դավիթ Գրիգորյանը, Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 21 ա շենքի բնակիչ Սլավոնական համալսարանի տնտեսագիտական Ֆակուլտետի ուսանող 19-ամյա Վլադիմիր Մարկոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի թիվ 1 կլինիկական համալսարանական հիվանդանոց, իսկ Երևանի Վարդանանց փողոցի 16/1 շենքի բնակիչ Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 18-ամյա Գայանե Մարկոսյանը և Երևանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցք 10 շենքի բնակիչ Ֆրանսիական համալսարանի մարքետինգի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Վիկտորյա Ալոյանը, “Արմենիա” բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին, ստացած մարմնական վնասվածքներին չդիմանալով, մահացել էին: Գ. Շամշյանը հայտնել էր, որ մահացածներից Գայանե Մարկոսյանը Հայաստանի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի դուստրն էր:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի