Սեպտեմբերի 15-18-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ, մասնավորապես` Աբովյան – Ջրաբեր ավտոճանապարհին այրվել է 2000 քմ, Երեւան – Սեւան ավտոճանապարհին` 2 հա, Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային զբոսայգում` 1 հա բուսածածկ տարածք, Եղվարդի մոտ (ավազահանքի մոտ)` 2000 քմ, Մրգաշեն գյուղում` 0,5 հա, Հրազդանում` 1500 քմ, Չարենցավանում (բժշկական կենտրոնի մոտ)` 3 հա, Ջրվեժ գյուղի “Արգելոցապարկային համալիր” ՊՈԱԿ-ի տարածքում` 3 հա, Արզնի – Բյուրեղավան ավտոճանապարհին` 5 հա, Վայոց ձորի Եղեգնաձորում (Երեւանյան խճուղու 1 շենքի մոտ)` 5000 քմ, Արարատի մարզի Լանջազատ գյուղում` 0,5 հա, Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում` 2500 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում` 1000 քմ խոտ: Հրդեհները մեկուսացվել են ու մարվել: