Եթե երեխան իր կյանքը չի պատկերացնում առանց ինտերնետի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եթե երեխան չի կարողանում անգամ մեկ օր ապրել առանց ինտերնետի, ապա դա պետք է անհանգստացնի ծնողներին: Հնարավոր է, որ երեխան լրջորեն կախվածություն է ձեռք բերել վիրտուալ աշխարհից, կարծում են Չինաստանի և Ավստրալիայի գիտնականները:
Գիտնականներն իրականացրել են հետազոտություններ, որոնց ընթացքում հարցում են կատարել մինչև 15 տարեկան դեռահսների շրջանում: Բացահայտվել է, որ նրանց 6%-ը տառապում էր պոթոգեն կախվածություն ուներ վիրտուալ աշխարհից: Մասնագետները պարզել են, որ նմանօրինակ կախվածությունը կրկնակի անգամ նպաստում է երեխաների մոտ ընկճախտի առաջացմանը:
Մասնագետները կարծում են, որ առողջ հոգեկան վիճակում գտնվող երեխաների մոտ ինտերմետ-կախվածության արդյունքում կարող են ի հայտ գալ հոգեկան շեղումներ և ընկճախտ: Ծնողներին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե որքան ժամանակ է երեխան անցկացնում համակարգչի առջև և անհրաժեշտության դեպքում սահմանափակել այդ ժամանակահատվածը:
Doctors .am




Լրահոս