Ուկրաինայի Խարկով քաղաքի կենտրոնում սեպտեմբերի 16-ին անհայտ անձինք գնդակահարել են 25-ամյա հայ երիտասարդի: Վերջինս 13 հրազենային վնասվածք է ստացել եւ տեղում մահացել: Նախնական տվյալներով՝ նա Պեսոչինսկիի գյուղխորհրդի պատգամավոր, գործարար, շինարարական բիզնեսի սեփականատեր Արմեն Ալեքսանյանի եղբայրն է: Հանցագործները օգտագործել են հունգարական արտադրության 7,4 եւ 7,6 տրամաչափի ատրճանակ: Զենքը հայտնաբերվել է: Իրավապահները պարզել են, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Դանիլեւսկյան փողոցում տղամարդը դուրս է եկել իր տնից եւ նստել է “Պրադո” մեքենան, հենց այդ ժամանակ էլ մեքենային է մոտեցել անծանոթ տղամարդը եւ կրակել է նրա վրա: Իրավապահների նախնական վարկածով՝ սպանության պատճառը բիզնեսն է:
Գնդակահարել են հայ գործարար Արմեն Ալեքսանյանի եղբորը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ