Մեքսիկական «Պաչուկա» ակումբը ՖԻՖԱ-ի հետ համատեղ ուսումնասիրել և կազմել է աշխարհի ամենաարագավազ ֆուտբոլիստների ցանկը:
Ըստ այդմ` աշխարհի ամենաարագավազ ֆուտբոլիստը համարվում է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլը (36,9 կմ/ժ):
Երկրորդ հորիզոնականում գտնվում է «Պաչուկա»-ի կիսապաշտպան Յուրգեն Դամը (35,23 կմ/ժ): Առաջատարների եռյակը եզրափակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անտոնիո Վալենսիան (35,1 կմ/ժ):