ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեզ մոտ կա աշխատատեղերի ստեղծում, պարզապես չափը շատ մեծ չէ»:

Վաչե Գաբրիելյան «Օրակարգ»

Ըստ երեւույթին՝ ֆինանսների նախարարը ծուռ հայելիների թագավորությունում է հայտնվել: Բայց տպավորությունը փոխելու համար նա ասում է, թե օգտվում է ազգային վիճակագրական ծառայության տվյալներից: Ու հետաքրքիրն այն է, որ Գաբրիելյանն այդ տվյալների մեջ միայն լավատեսական թվերն է նկատել: Բանն այն է, որ նույն կառույցի ներկայացված ցուցանիշներում սեւով սպիտակի վրա գրված է զբաղվածների թվի շուրջ 2,5 տասնյակ հազարով նվազում: Այսինքն՝ մի կողմից նշվում է, թե ինչ-որ քանակությամբ աշխատատեղեր են ստեղծվում, մյուս կողմից դրանց կրճատման մասին է խոսվում:  




Լրահոս