«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումիրում մարտի 28-ին «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը եւս մեկ անգամ վկայում է, որ ՀՀ ներկա իշխանություններն իրենց բնույթով ինչպես եղել են հակապետական, այդպիսին էլ շարունակում են լինել:
Այն փաստը, որ ինչ-որ երիտասարդներ ոստիկանների ներկայությամբ իրենց թույլ են տալիս ձվեր նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, իսկ այդ արարքը կանխել ցանկացող քաղաքացուն էլ դանակահարելով՝ ազատ հեռանալ, վկայում է այն իրողության մասին, որ այդ ամենն իրականացվել է ՀՀ իշխանությունների անմիջական հրահանգով:
Ավելին՝ դեպքից անմիջապես հետո տարածվեց քաղաքացուն դանակահարած անձի լուսանկարը, բայց երեկվա դրությամբ նա դեռ չէր ձերբակալվել: Դե, իհարկե, իրեն քննադատողների նկատմամբ քրեական տարրերի օժանդակությամբ հաշվեհարդարն արտոնող իշխանությունը չի կարող առնչություն ունենալ պետության հետ: Ու ամենեւին էլ պատահական չէ, որ այս իշխանությունների պաշտոնավարման ընթացքում մեր երկիրը տարեցտարի նորանոր կորուստներ է ունենում՝ ինչպես դեմոգրաֆիական, այնպես էլ տնտեսական առումով»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: