Ո՞վ չի ուզենա Հրայր Թովմասյանի նման քավոր ունենալ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հերթական անգամ արտասահմանյան ուղեւորության է ուղարկել իր սանիկին՝ ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանին: Այս հողի վրա ԱԺ-ում դժգոհության ալիք է բարձրացել, առանց այն էլ որեւէ արտոնությունից՝ ուղեւորություններից, հավելավճարներից չօգտվող ԱԺ աշխատակիցներն ասում են, որ իրենց համբերության բաժակն արդեն լցվում է: Այս անգամ ԱԺ աշխատակիցներին զայրացրել է հատկապես այն հանգամանքը, որ մոտ մեկ շաբաթ առաջ, ԱԺ-ի Ստրասբուրգ կատարած այցի ժամանակ 5-6 հոգանոց պատվիրակության կազմում մեկնել է նաեւ Հայկ Սարգսյանի կինը, ով Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել իր անցկացրած անմոռանալի հանգստից: Թերեւս Թովմասյանին քավոր կարգելու առաջարկներն այսուհետ ավելանան. ո՞վ չի ուզենա նման քավոր ունենալ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս