Ավետիսյանների սպանության գործով հարցաքննվել է 4228 հոգի. ի հայտ են եկել նորանոր հարցեր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2015թ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների կողմից հարցաքննված մարդկանց թիվը հասել է 4228-ի: Նրանցից մոտ 500-ին հարցաքննել են ՀՀ քննչական կոմիտեի քննիչները: Իսկ մնացած ավելի քան 3 հազար 700 մարդկանց հարցաքննել է ռուսական կողմը:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հարցաքննությունների արդյունքում ի հայտ եկած փաստերի հիման վրա Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի կառավարման հետ առնչություն ունեցող 18 անձ ազատվել է աշխատանքից: Ի դեպ, ըստ լուրերի՝ ազատվածների մեջ է եղել նաեւ ՌԴ պաշտպանության նախարարության այն պաշտոնյան, ում անմիջական ղեկավարության տակ է գտնվել Ռուսաստանի՝ Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազան:

Սակայն ամենաաբսուրդն այն է, որ այդ հարցաքննությունների արդյունքում ոչ թե բոլոր հարցերի պատասխաններն են ստացվել, այլ նորանոր հարցեր են ի հայտ եկել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս