ՀՀ քաղաքացիներն են ընտրել ԵՏՄ անդամակցությունը. Սերգեյ Նարիշկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը կառուցվում է հավասարության ու ինքնիշխանության սկզբունքների վրա, մինչդեռ այլ ինտեգրացիոն միավորումներ պահանջում են պետության ազգային շահերին նրանց գերակայության ճանաչումը. ընդգծել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

Նա նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը, որի անդամն է 2015թ. հունվարի 2-ից դարձել Հայաստանը, ընտրվել է այդ երկրի քաղաքացիների կողմից, ինչպես ավելի վաղ եղել է Բելառուսում, Ղազախստանում ու Ռուսաստանում:

«Չէ՞ որ մեր միության հիմքում ընկած են հավասարության, ինքնիշխանության, ինքնակամության ու փոխադարձ տնտեսական շահի սկզբունքները»,- փաստել է խոսնակը:

«Այլ աշխարհաքաղաքական ընտրությունը ենթադրում է ոչ հավասար անդամակցություն ու միայն այլ ինտեգրացիոն միավորման հետ ասոցացում… Այսինքն` ստիպված կլինեինք խոստովանել նրա գերակայությունը ազգային շահերին»,- ասել է Նարիշկինը՝ ելույթ ունենալով Երևանում կայացած կլոր սեղանի ժամանակ, որն անցկացվել է «Եվրասիական տնտեսական հեռանկար» ֆորումի շրջանակներում:

ՌԴ խորհրդարանի ստորին պալատի նախագահը ուշադրություն է հրավիրել, որ ԵՏՄ-ն զբաղեցնում է ցամաքի մեկ յոթերորդ մասն ու ներկայում կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 4%-ը:




Լրահոս