Չարբախում կրակոցներից վիրավորվածը Երրորդմասցի Լյովիկի ընկե՞րն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ Ոստիկանությունից տեղեկանում է, որ երեկ` ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Վարդան Կարապետյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց տան մոտից, որը գտնվում է Չարբախում:

Կատարվում է քննություն:

Տեղեկացնենք, որ aysor.am-ը հայտնել է, որ հրազենային վիրավորում ստացած տղամարդը մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանված քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի ընկերն է:




Լրահոս