Հայր ու որդի խմել եվ ծեծել են իրար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 18-ին, ժամը 20.05-ին, “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեփսիուսի փողոցի 19 շենքի մի բնակարանից, “պոլիտրավմա” ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ենոք Գ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 20.10-ին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն բնակարանից, “կրծքավանդակի առաջնային մակերեսի, թիակի, ստորին ծնոտի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր” ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Գ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 19.45-ի սահմաններում, հայր եւ որդի ոգելից խմիչք օգտագործած վիճակում իրենց բնակարանում վիճաբանել են եւ միմյանց պատճառել նշված վնասվածքները: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս