Սեպտեմբերի 19-ին, ժամը 3:37-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Քանաքեռ ՀԷԿ-ի թիվ 8 լողավազանում մարդ է ջրահեղձվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ ջրասուզակ:
Ժամը 5:43-ին փրկարարները լողավազանից դուրս են բերել Երեւանի Գոգոլի փողոցի թիվ 5 շենքի բնակիչ, 54-ամյա Ռոմեո Ֆրունզեի Հարությունյանի դին: