ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիկնապահներից մեկը նրա ելույթի ժամանակ հոգացել է բնական կարիքները,- գրում է Lifenews-ը: Աղբյուրը նշում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել Օհայո նահանգի քաղաքներից մեկում, որտեղ հավաքվել էին հարյուրավոր մարդիկ: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ`Օբամայի ելույթի ընթացքում նրա թիկնապահներից մեկը չի կարողացել զսպել իրեն և բեմից քիչ հեռու հոգացել է բնական կարիքները: Այս կադրերը նկարահանել է ներկաներից մեկը, ինչից հետո դրանք մեծ արագությամբ տարածվել են համացանցում: ԱՄՆ նախագահի գաղտնի ծառայության մամուլի խոսնակը նշել է, որ իրենք փորձաքննություն են անցկացնում` պարզելու համար լուսանկարների իսկական լինելը:
Օբամայի թիկնապահը նրա ելույթի ժամանակ հոգացել է բնական կարիքները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ