Թալիբների մասին լուրը հիմնովին սուտ է. ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակ” թերթում տպագրված այն լուրը, որ իբր ահաբեկիչ գրոհայիններ են ներթափանցել Հայաստան, հիմնովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Թերթը ինչ-որ հետին և անհասկանալի նպատակներ հետապնդելով չպետք է խեղաթյուրի մամուլի պատասխանատուի խոսքը: Երկրի կայունությունը ավելի թանկ է, քան ակնհայտ սուտ տեղեկատվություն հրապարակելը, որը միտված է միայն թերթի սպառումն ապահովելուն”,- հայտնել է Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը:




Լրահոս