Վրաստանի պատիժների իրականացման եվ իրավական օգնության նախարարը հրաժարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վրաստանի պատիժների իրականացման և իրավական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեն հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է “Նովոստի-Գրուզիան”: Աղբյուրը նշում է, որ նախարարի հրաժարականը կապված է երեկ վրացական ընդդիմադիր հեռուստաալիքներով ցուցադրված տեսանյութերի հետ, որում երևում էր` ինչպես են Թբիլիսիի Գլդանի բանտի աշխատակիցները ավելներով բռնաբարում կալանավորներին: “Ես այս որոշումը ընդունեցի, քանի որ զգում եմ, որ պատասխանատու եմ հանրության առաջ այն ամենի համար, ինչ կատարվել է Գլդանի բատում”,-նշել է Կալմախելիձեն Facebook սոցիալական կայքի իր էջում: Ավելի վաղ նշել էինք, որ կատարվածի կապակցությամբ հայտարարությամբ էր հանդես եկել նաև նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով նշել էր, որ ցնցված է իր տեսածից և պատժելու է բոլոր մեղավորներին:
Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 18-ին, վրացական ընդդիմադիր “Մաեստրո” և “ՏՎ-9” հեռուստաալիքների ցուցադրած տեսանյութից հետո, Վրաստանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել:




Լրահոս