խախտել է բժշկական էթիկայի կանոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 18-ին “Հայլուր” լրատվական հաղորդման ընթացքում առողջապահության ոլորտին առնչվող տեսանյութում բարձրացված հարցը քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարությունում։
Հաշմանդամ Մարիամ Փափազյանի նկատմամբ “Արմենիա” հանրապետական բժշկական կենտրոնում ոչ ճիշտ մոտեցում ցուցաբերելու առիթով ուսումնասիրություն է սկսվել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի սեպտեմբերի 14-ի հրամանով։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ “Արմենիա” բժշկական կենտրոնի անոթային բաժնի վարիչ Զախար Պետրոսյանը խախտել է ոչ միայն բժշկական էթիկայի կանոնները, այլև ՀՀ կառավարության 2004թ. ևևՊետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման մասինևև թիվ 318 որոշման, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության և բուժհիմնարկի միջև կնքված` Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրի պահանջները։
Ելնելով այդ ամենից ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մի շարք հանձնարարականներ է տվել։ “Արմենիա” բժշկական կենտրոնի անոթային բաժնի վարիչ Զախար Պետրոսյանն ազատվել է աշխատանքից։ Իսկ հաշմանդամ Մարիամ Փափազյանի հիվանդանոցային բուժումը կազմակերպվում է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։




Լրահոս