«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրու նորընտիր քաղաքապետ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ընտրություններից առաջ ավելացրել էր իր թիկնազորի անդամների թիվը: Իսկ արդեն ընտրություններից հետո տղաներին ասել է, որ ինքն այլեւս նման մեծ թիկնազորի կարիք չունի: Բացի այդ, նա աշխատակիցներին չի վճարել նախապես խոստացված գումարները: Թե ինչու, փորձեցինք ճշտել Ս. Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանից: «Բալասանյանների ընտանիքին պատկանող գործարանում կա պահակային ծառայություն, որը գործում է համապատասխան կողմերի միջեւ կնքված պայմանագրով: Եւ սեփականատերերի ստանձնած ֆինանսական պարտավորությունները մատուցվող ծառայությունների դիմաց կատարվում են ժամանակին եւ ըստ պատշաճի»,-նշեց Զ. Եգանյանը:
ԷԼ ՊԵՏՔ ՉԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ