«Ռուբեն Հայրապետյանին շատ լավ են վերաբերվում»:
Այս շրջանում, երբ հայտնի օլիգարխը զանգվածաբար քարկոծվում է, դարձյալ գտնվում են պատգամավորներ, որոնք, չգիտես ինչու, շատ լավ են վերաբերվում Հայրապետյանին: Հետաքրքիր է՝ նրա այդ որ արարքից է ՕԵԿ-ական պատգամավորը տպավորվել, որ Հայրապետյանի հանդեպ ոչ միայն դրական վերաբերմունք ունի, այլեւ նույնիսկ չի ամաչում այդ մասին բարձրաձայնել: Թեեւ զարմանալու բան չկա: Այն ժամանակ, երբ ողջ Գյումրին ատում էր արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Մարգարյանը դարձյալ փայփայում էր նրան: Հավանաբար ՕԵԿ-ում հատուկ վերաբերմունք կա նման կերպարների նկատմամբ: