«Մենք ունենք մի հարստություն՝ սփյուռք, որի հետ համակարգված քայլեր է պետք անել»:
Մեր երկրին վերաբերող հարստությունները հաստատ շատ են: Ամեն դեպքում, սփյուռքը միակը չէ, հատկապես որ միանշանակ չէ հարցը՝ մեր ազգի աշխարհասփյուռ լինելն իրականում հաջողություն է, թե դժբախտություն: Արամ Գասպարիչի պարագայում ամեն ինչ միգուցե փոքր-ինչ այլ է: Արա Աբրահամյանը նրա համար հավանաբար հարստության աղբյուր է: Վերջինիս տեղակալ դառնալը Դեմկուսի ղեկավարի համար առավելագույնն էր, ինչին նա հասավ երկար տարիների քաղաքական դեգերումներից հետո: Հասկանալի է, որ նման հայտարարություններով նա փորձում է ձեռքբերումն ամրապնդել: