ՀԺ. Հարսնաքարի գործով ամբաստանյալներից մեկը՝ Հայրապետյանի ազգակա՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակ”-ի երեկվա համարում տպագրվել էր “Հարսնաքարի” գործով ամբաստանյալներից մեկի՝ Նորայր Հայրապետյանի լուսանկարը: Ըստ քրգործի նյութերի, նա հունիսի 17-ին “Հարսնաքարի” ավտոկայանատեղիում ռազմաբժիշկներին ծեծողներից մեկն է:
Ըստ քրգործի, Նորայր Հայրապետյանը ռազմաբժիշկներին ծեծելու ողջ ընթացքում պարբերաբար զանգահարել է Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնազորի պետ Աշոտ Սնջոյանին (Եզդի Աշոտ):
Լուսանկարի հրապարակումից հետո մի քանի քաղաքացիներ զանգահարեցին խմբագրություն և տեղեկացրին, որ Նորայր Հայրապետյանը Ռուբեն Հայրապետյանի ամենամտերիմ թիկնապահն էր և միշտ եղել է նրա կողքին, նույնիսկ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ մշտապես ուղեկցել է նրան: Եվ այնքան “անբաժան” են եղել երկու Հայրապետյանները, որ նույնիսկ ասում ենև ոչ միայն ազգանվակիցներ են, այլև ազգականներ են: Այս տեղեկությունից հետևում է, որ Նորայր Հայրապետյանը հունիսի 17-ին ռազմաբժիշկների հարցերը լուծելու համար “Հարսնաքարի” ավտոկայանատեղի է եկել անմիջապես իր շեֆի կողքից: Ու անհավանական է թվում, որ շեֆը չի իմացել, թե ուր և ինչու է գնում իր ամենամտերիմ թիկնապահը:




Լրահոս