Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի ծառայողները սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10.00-ին, օդանավակայանից բերման են ենթարկել 1982թ. ծնված Վարդան Անտոնյանին, որը 2010 թ. դեկտեմբերի 8-ից Ուկրաինայի Ղրիմի Հանրապետության Սիմֆերոպոլի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Վ. Անտոնյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր և նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին ու ՀՀ գլխավոր դատախազությանը: