Գագիկ Բեգլարյանի եղբայրն ազատվել է պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կառավարության այսօրվա որոշմամբ պաշտոնից ազատվել է Գնումների պետական գործակալության ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Բեգլարյանը:
Նշենք, որ վերջինս Տրանսպորտի և կապի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հարազատ եղբայրն է:
ՀՀ կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը առաջարկեց աշխատանքից ազատել պետական գնումների աջակցման կենտրոնի ողջ ղեկավարությանը՝ ներառյալ պետին, տեղակալին, ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք անմիջական կազմակերպում են գնումները: 
Վարչապետը պահանջեց անմիջապես ներկայացնել բոլոր միջնորդագրերն, ու այսօր եւեթ այդ պաշտոնյաներին ազատել աշխատանքից: Այնուհետ Տ. Սարգսյանը հայտարարեց, որ նախարարները անձամբ պատասխանատվություն են կրելու պետական գնումների գործընթացը կազմակերպելու համար:




Լրահոս