Մինչ բոլորը քննարկում էին երգչուհի Լուսինայի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակից Գառնիկ Առաքելյանի հարսանեկան արարողության մանրամասները, ամուսնացավ նաեւ «Աննա» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհի, այժմ նաեւ հաղորդավարուհի Արփինե Իսրայելյանը: Արփինեի ու բեմադրող-նկարիչ Ներսես Սեդրակյանի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին: Զույգը պսակվել է Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ խնջույքը տեղի է ունեցել «Ղարս» ռեստորանում: Հարսանիքին ներկա են եղել ավելի քան 200 հյուրեր:
Հիշեցնենք, որ Արփինեի ու Ներսեսի նշանադրությունը կայացել էր 2011թ. հուլիսի 2-ին: Ու քանի որ նշանադրությունը եղել էր շատ համեստ, ընտանեկան միջավայրում, նրանք որոշել են ճոխ հարսանիք կազմակերպել: Իր հարսանեկան զգեստն Արփինեն պատվիրել է Հայաստանում, այն հատուկ կարվել է նրա համար: Նորապսակների խոսքով՝ իրենք գոհ են մնացել իրենց կազմակերպած խնջույքից, այն բավական ուրախ է անցել: Առաջիկայում զույգը կմեկնի մեղրամսի:
ԵՎՍ ՄԻ ՀԱՐՍԱՆԻՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ