ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս ՌԴ-ից վաճառքի նպատակով ներմուծել եմ ապրանքներ, բայց հարգելի պատճառներով չեմ հասցրել սահմանված ժամկետում մաքսային ձեւակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել մաքսային մարմիններին: Ուզում եմ իմանալ՝  արդյոք ինձ չի սպառնում տուգանքի «հեռանկարը»:

Վարդան Բաբայան (32 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 194 հոդվածի դրույթներով, համաձայն որի՝ սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, ինչպես նաեւ մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը, անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց, առաջացնում է տուգանքի նշանակում՝ հիսուն հազար դրամի չափով:

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ մեր քաղաքացիները պետք է «դողան» իրենց յուրաքանչյուր րոպեի համար, որպեսզի անկախ հարգելի կամ անհարգելի պատճառներից, նման խնդրի առջեւ չհայտնվեն: Ինչ վերաբերում է տուգանքի չափին, ապա այո՜, կարելի է պատկերացնել, թե ՀՀ մաքսային ծառայությունում որքան «մարդասիրաբար» են սպասում զբաղված կամ ուշացած քաղաքացիներին, որոնց վճարած տուգանքներից նրանք բյուջե են լցնում, բյուջե:




Լրահոս