Սեպտեմբերի 23-ին, հանրապետության հինգ մարզերի՝ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի 318 համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էր 699 թեկնածու: 699-ից 177-ն ինքնաբացարկ է հայտնել. այժմ համայնքի ղեկավարի թեկնածուները 521-ն են: Ավագանու անդամի ընտրություններում առաջադրվել էր 2730 թեկնածու: Նշված թվից ինքնաբացարկ է հայտնել 103-ը, այժմ՝ ավագանու անդամի թեկնածուները 2626-ն են: Այս մարզերում գործում է 535 տեղամաս: Ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնելու 15 տեղական կազմակերպություններ, 20 միջազգային դիտորդներ:
Գրանցված թեկնածուներից 1702-ն անկուսակցական է, 176-ը՝ ավագանու անդամի թեկնածու, իսկ 1527-ը՝ համայնքի ղեկավարի թեկնածու: “Նոր ուղի” կուսակցությունն առաջադրել է ավագանու անդամի մեկ թեկնածու: “Ժառանգություն” կուսակցությունն առաջադրել է հինգ թեկնածու, մեկը՝ համայնքի ղեկավարի պաշտոնում, 4-ը՝ ավագանու անդամի ընտրություններում: “Հանրապետական կուսակցությունն” առաջադրել է 856 թեկնածու՝ 241-ը՝ համայնքի ղեկավարի ընտրություններում, իսկ 612-ը՝ ավագանու անդամի ընտրություններում:
“Հայաստանի ժողովրդական կուսակցությունն” առաջադրել է մեկական թեկնածու ամեն ընտրություններում: “ԱԻՄ”-ն առաջադրել է ընդամենը մեկ թեկնածու համայնքի ղեկավարի ընտրություններում: “ՕԵԿ”-ն ունի 47 թեկնածու, 6-ն առաջադրվել են համայնքի ղեկավարի ընտրություններում, 41-ը՝ ավագանու անդամի ընտրություններում: “Կոմունիստական կուսակցությունն” ունի 4 թեկնածու՝ յուրաքանչյուր ընտրություններին երկուական թեկնածու: ՀՀՇ-ն առաջադրել է 5 թեկնածու, մեկը՝ համայնքի ղեկավարի ընտրություններում, 4-ը՝ ավագանու անդամի ընտրություններում:
“Ազգային միաբանություն” կուսակցությունն առաջադրել է երկու թեկնածու ավագանու անդամի ընտրություններում, իսկ “Սահմանադրական իրավունք միություն” կուսակցություն ունի մեկ թեկնածու ավագանու անդամի ընտրություններում: “ՀՅԴ”-ից ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 86 մարդ, 21-ը՝ համայնքի ղեկավարի ընտրություններում, 65-ը՝ ավագանու անդամի ընտրություններում: “Հզոր հայրենիք” կուսակցությունն առաջադրել է երեք թեկնածու ավագանու անդամի ընտրություններում: “ՍԴՀԿ”-ն ունի մեկ թեկնածու ավագանու անդամի ընտրություններում:
“ԲՀԿ”-ն վաղը կայանալիք ՏԻՄ ընտրություններում ունի 424 թեկնածու, 69-ը՝ համայնքի ղեկավարի ընտրություններում, իսկ 355-ը՝ ավագանու անդամի ընտրություններում:
“Ժողովրդավարություն և աշխատանք” կուսակցությունն առաջադրել է 5 թեկնածու, 2-ը համայնքի ղեկավարի ընտրություններում, 3-ը՝ ավագանու անդամի ընտրություններում: “Միացյալ ազատական կուսակցությունն” առաջադրել է մեկ թեկնածու ավագանու անդամի ընտրություններում, “ՌԱԿ”-ը՝ երեք թեկնածու ավագանու անդամի ընտրություններում:
Քվեարկությունը կիրականացվի ժամը 08-20-ը: ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները կամփոփվեն և կարձանագրվեն մինչև սեպտեմբերի 24-ի ժամը 14-ը: Արդյունքների վերջնական ամփոփումը կիրականացվի մինչև սեպտեմբերի 28-ը: