Վարդենիսում ԲՀԿ-ական թեկնածուի վստահված անձը հայհոյել եվ խփել է դիտորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Առավոտյան մեկնարկած ՏԻՄ ընտրություններից մի քանի ժամ է անցել, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետի ընտրություններին շուրջ 10 հազար 90 ընտրողից մասնակցել է 3000-ը: Այս մասին “Առաջին լրատվական”-ին տեղեկացրեց Վարդենիսի ՀՀԿ-ական քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վալոդյա Խլոյանը՝ խոսելով ընտրությունների ընթացքի շուրջ: 
Ըստ նրա՝ դեռ իրավիճակը նորմալ է, ընտրախախտումներ չկան: “Պարզապես ԲՀԿ-ից խախտումներ են արել, կռիվներ են սարքել, իրենց անշնորհք են պահել: Վարդենիսի թիվ 2 դպրոցի ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձի ձեռքին դիտորդները երկու բուկլետ են բռնել, հարցրել են, թե ի՞նչ է անում, դիտորդին հայհոյել է, անպատվել, խփել, խայտառակություն է սարքել”,- պատմեց քաղաքապետի թեկնածու Վոլոդյա Խլոյանը՝ հստակեցնելով, որ այս պահին միջադեպը հարթվել է, հիմա ընտրությունը հանգիստ շարունակվում է: 
Հիշեցնենք, որ Վարդենիսի քաղաքապետի պաշտոնի համար Վոլոդյա Խլոյանի հետ պայքարում է ԲՀԿ-ական թեկնածու Աշոտ Մարտիրոսյանը: 




Լրահոս