Կոտայքի մարզի Արզական գյուղում այսօր գյուղապետի աթոռի համար թեժ ընտրապայքար է ընթանում ԲՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Մելքոնյանի և ՀՀԿ-ական գործող գյուղապետ Նորիկ Մովսիսյանի միջև: Նորիկ Մովսիսյանը գյուղը ղեկավարում է արդեն 10 տարի: Նշենք, որ Արզական գյուղն ունի 2300 բնակիչ, որոնցից ընտրություններին մասնակցում են սովորաբար 1500-ը:
14-00-ի դրությամբ արդեն 800 մարդ մասնակցել է ընտրություններին: