Գագիկ Ծառուկյանի փեսան վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աբովյանի գործող քաղաքապետ, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում:
Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրողների մասնակցության չափազանց ցածր ցուցանիշ է գրանցվել՝ ընդամենը 30,1 տոկոս: ԿԸՀ նախնական տվյալներով, գրանցված 42 հազար 531 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 12 հազար 820-ը:
Կարապետ Մուրադի Գուլոյանի օգտին քվեարկել է 10 հազար 186, նրա մրցակից՝ Արտաշես Նորիկի Մեհրաբյանի օգտին՝ 1778 ընտրող: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 791, անճշտությունների չափը՝ 0: 




Լրահոս