Եղեգնաձորում ԲՀԿ-ն 363 ձայնով հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը հաղթել է ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանին: Դավիթ Հարությունյանի օգտին քվեարկել են 2 հազար 329 ընտրող, իսկ ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանը ստացել է 1 966 ձայն: Այս մասին armlur .am-ին տեղեկացրեցին ԿԸՀ լրատվական ծառայությունից: Ընտրություններին մասնակցել է 4 հազար 509 ընտրող, իսկ 191 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: 
Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում քաղաքապետ է ընտրվել  ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը` ստանալով 1 484 ձայն: ԲՀԿ-ական Բաբա Բաբայանը ստացել է   460 ձայն, անկուսակցական Թարո Ավետյանը` 1 402 ձայն: Ընտրություններին մասնակցել է 3  հազար 457 ընտրող: 77 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:




Լրահոս