Քինգ դելյուքս-ը պատասխանում է ԲՀԿ-ական պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Քինգ դելյուքս” ընկերությունը պատասխանել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե “Քինգ դելյուքս”-ի ավտոբուսներով կարմիր բերետավորներ են տեղափոխվել Գառնի:
“Առաջին անգամ չէ, որ “Քինգ դելյուքս” ընկերության անունը որոշ քաղաքական գործիչներ անհարկի շահարկում են եւ որպես կանոն դա անում են իրենց ծառայող լրատվամիջոցներով: Մինչ օրս ընկերությունը զերծ էր մնացել մեկնաբանություններից: Սակայն երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը կարմիր բրետավորներ տեղափոխելու մասով դուրս էր տրամաբանությունից ու չէր կարող անպատասխան մնալ: Ոստիկանությունն արդեն պարզաբանել է, սակայն օրենսդիր տիկնոջը խորհուրդ ենք տալիս հրապարակային ելույթներից առաջ ծանրութեթեւ անել:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ “Քինգ դելյուքս”-ը տրանսպորտային ծառայություն մատուցող ընկերություն է, եւ ընկերության ավտոբուսների երթեւեկը այս կամ այն քաղաքում չի կարելի դարձնել քաղաքական շահարկումների թեմա”,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:




Լրահոս