Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները սեպտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում իրականացրած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 51 տրանսպորտային միջոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեքենաներից 2-ի վրա տեղադրված են եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, 10 վարորդ մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, 39-ը` այլ խախտումներով եւ առանց համապատասխան փաստաթղթերի:
Երթեւեկության ընթացքում ճանապարհի ծածկույթն աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի, իսկ երթեւեկության ընթացքում ծխելու համար 320 վարորդի նկատմամբ կազմվել են համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: