ԱՄՆ-ում կայացել է Էմմի մրցանակաբաշխությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Լոս Անջելեսում գտնվող  “Nokia”  կինոթատրոնում  հայտարարվեցին   ամերիկյան հեռուստաակադեմիայի  “Էմմիի”  մրցանակաբաշխության հաղթողների անունները: Հաղթանակը շնորհվեց “Զարմանալի մրցավազք”  հեռուստանախագծին ամերիկյան հեռուստատեսության լավագույն բանավեճային ռեալիթի շոուին: Սա հեռուստանախագծի հեղինակներ Էլիս Դոհանյերիի ու Բերթրամ վան Մուսթերի 9-րդ հաղթանակն էր. որն անընդմեջ վերցնում են 2003-ից, բացառությամբ 2010-ին, երբ մրցանակը շնորհվեց “Շեֆ խոհարար” հաղորդմանը:
Լավագույն շոումեն անվանակարգում 3-րդ անգամ անընդմեջ հաղթանակում է Թոմ Բերգերոնը “Պարեր աստղերի հետ” հաղորդման համար:
Իսկ “Ամերիկյան ընտանիք” սերիալի հեղինակ Սթիվ Լևիտանը ստացել է “կատակերգական ժանրի լավագույն ֆիլմ” մրցանակը:




Լրահոս