Միջազգային դիտորդները նշել են ՏԻՄ ընտրությունների թերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եվրոպայի խորհդրի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը Հայաստանում սեպտեմբերի 9-ին և 23-ին անցկացված ՏԻՄ ընտրությունները դրական են գնահատել:
Այս մասին պատվիրակության անդամենրը հայտարարել են այսօր լրագրողների հետ հանիդպմանը:  Նրանց խոսքով՝ վատ է, սակայն հասկանալի, որ ընտրություններին պասիվ են մասնակցել քաղաքական կուսակցությունները: Ընտրությունները նաև քիչ են լուսաբանվել ԶԼՄ-ներում: Նման հայտարարությամբ է հանդես եկել պատվիրակության ղեկավար Հենրի Ֆեդալը: 
“Կասկածելի էր մարդկանց կուտակումներ ընտրատեղամասերում: Չկային նաև համրարություններ` հաշմանդամների համար: Մարդկանց շատ էին ուղեկցում, դա ևս բացասական է: Այս անգամ համայնքապետի ընտրաթերթիկի վրա նշված էր կուսակցությունը, վատ է, որ ավագանում թերթիկի վրա դա չկար”,- ասել է Ֆեդալը:  Թանաքի ցնդելու, ընտրակաշառք բաժանելու դեպքերի դիտորդները ևս ականատես չեն եղել :




Լրահոս