Հարսնաքարի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր` սեպտեմբերի 24-ին կրկին հետաձգվեց  “Հարսնաքարի” գործով դատական նիստը:
Ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպանությունը ստանձնած Ավագ Լալայանը միջնորդեց հետաձգել նիստը` գործի նյութերին ծանոթանալու համար:
Տուժող կողմի փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարեց, թե դահլիճում քաղաքացիական հագուստով ոստիկաններ են նստած, եւ նրանց ներկայության պատճառով խաչընդոտվում է լրագրողների աշխատանքը: “Պարզ է, թե ինչ պատճառով են աշխատանքային ժամերին նրանք գտնվում այստեղ”,- նշեց Գրիգորյանը` դատավորին խնդրելով ուշադրություն դարձնել տվյալ հանգամանքի վրա: Դատավոր Դավիթ Հարությունյանը հակադարձեց, թե դա դատարանի լիազորությունների մեջ չի մտնում: Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին: Նշենք, որ սեպտեմբերի 13-ի նիստն էլ հետաձգվել էր Արման Խաչատրյանի` փաստաբան չունենալու պատճառով:
Դատավարությանը ներկա էր նաեւ “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:




Լրահոս