Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որոնվում է ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Իվան Շեբետինը, որը սեպտեմբերի 14-ին ժամանել է Հայաստանի Հանրապետություն եւ մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00-ին, զանգահարել է հարազատներից մեկին եւ հայտնել, որ գտնվում է “Երեւան” ե/գ կայարանի տարածքում, ինչից հետո անհայտ կորել է: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են նրա արտաքին նկարագիրը. հասակը` 175-177 սմ, ամրակազմ, կլոր դեմքով, սեւ մազերով, շագանակագույն աչքերով: Իվան Շեբետինը տառապում է “շիզոֆրենիա” հիվանդությամբ: Իվան Շեբետինի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել ոստիկանության Էրեբունու բաժին հետեւյալ հեռախոսահամարներով` 010-57-09-33, 010-45-02-02, 077-94-00-00:
Ռուսաստանի քաղաքացին անհետ կորել է Հայաստանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ